Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները գծից չեն շեղվի

Հունվար 18,2013 19:49

ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հավատարիմ են մնալու կուսակցության որոշմանը եւ առաջիկա նախագահական ընրություններում որեւէ թեկնածուի օգտին չեն աշխատելու: Մեր դիտարկմանը` ի՞նչ եք պատասխանում կամ ինչպե՞ս եք ուղղորդում շարքային այն կուսակցականներին, ովքեր չեն կողմնորոշվել` առաջիկա նախագահական ընտրություններում իրենց կատարելիք ընտրության մեջ, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ իրենց կուսակիցները տեղյակ են կուսակցության պաշտոնական դիրքորոշման մասին. «Բնականաբար, եթե ինչ-որ մի կուսակցականի հարմար է ինչ որ մի թեկնածուի նախընտրել` իրենք իրենց ընտրությունը գիտեն: Ինչ որ մեկին սատարել կամ չսատարել` կուսակցությունը կուսակցականների առաջ խնդիր  չի դրել: Ամեն մարդ, ըստ ցանկության, ազատ է իր ընտրության մեջ»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ ԲՀԿ-ում ներքին հանձնարարական է տրվել` առաջիկա ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու մասին: Մարտուն Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ հանձնարականից ինքը տեղյակ չէ:

Մամուլում հրապարակումներ եղան նաեւ, որ Գագիկ Ծառուկյանի`Աբովյանի քաղաքապետ փեսան էլ իր մոտ է հրավիրել Կոտայքի մարզի ԲՀԿ-ական գյուղապետերին, տարածքային ու մարզային կառույցների ղեկավարներին եւ տեղեկացրել  կուսակցական հանձնարարականի մասին: Կոտայքի մարզի ԲՀԿ մարզային կառույցի ղեկավար Սմբատ Եղիազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել եւ, ընդհանրապես, Աբովյանի քաղաքապետ Կարպետ Գուլոյանը զբաղված է իր քաղաքի աշխատանքներով. «Մեր կուսակցությունը հայտարարել ա, որ իր թեկնածուին չի առաջադրում, ուրիշ թեկնածուի չի պաշտպանում, մեզ համար այս ընտրությունները հետաքրքրություն չեն ներկայացնում, մենք էլ չենք հետաքրքրվում»: ԲՀԿ-ական ընտրազանգվածի մասով էլ ասաց, որ կքվեարկեն իրենց նախասիրությամբ: Մեծամասնական ընտրակարգով Կոտայքի մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանն էլ այսպես արձագանքեց. «Եթե նման բան լիներ, ես պիտի ներկա լինեի: Նման բա չի եղել»:

Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար, Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը նույնպես հավաստիացրեց, որ նախագահական ընտրություններում որեւէ թեկնածունին սատարլու մասին ներքին հանձնարարական կուսակցությունում չի եղել ու իրենց խնդիրն է լինելու ապահովել նորմալ ընտրություններ: Նորմալ ասելով, պարոն Հարությունյանը հասկանում է այն, որ թեկնածուների միջեւ խտրականություն չի դրվելու, բոլորին էլ ընդունելու եւ ճանապարհելու ն, ինչպես որ ՀՀ օրենքներն են սահմանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031