Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում են բանավիճել Սերժ Սարգսյանի հետ

Հունվար 18,2013 19:21

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային և բացօթյա բանավեճի է հրավիրում իր միակ մրցակից Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնել է նաև «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` հստակ թեմայի շուրջ.«Իմ տնտեսական ծրագրի քննարկմանը»:

Թե Հրանտ Բագրատյանը, և թե Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ քարոզարշավի ընթացքում օգտվելու են բոլոր միջոցներից՝ վահանարկներ, վճարովի հեռուստաեթեր, բուկլետներ, պաստառներ:

Կունենան նաև շտաբներ, թե մայրաքաղաքում, թե մարզերում: Երկու թեկնածուներն էլ քարոզարշավի մեկնարկը կտան հունվարի 21-ին: Հրանտ Բագրատյանը քարոզարշավի համար կծախսի մոտ 100 մլն դրամ: «Իմ քարոզարշավի մեկնարկը կտրվի երկուշաբթի, սակայն ոչ մայրաքաղաքում, այլ` մարզում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանը:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է շնորհավորել ընտրված նախագահին, անգամ եթե վերընտրվի Սերժ Սարգսյանը, սակայն. «Եթե որևէ մրցակից հաղթի ազատ, արդար ընտրություններում, ապա ես կշնորհավորեմ, բայց եթե եղավ ժողովրդի ձայնի գողացում, ահաբեկում, հերթական խեղկատակություն, իհարկե պայքարը կշարունակվի առանց շնորհավորանքի»։

Քսանից ավել կարգախոս ունեցող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը դեռ չգիտի, թե ինչպես կվարվի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո. «Մենք էդպիսի հարց հիմա կատեգորիկ չենք քննարկում, մենք որևէ պարտավորություն չունենք»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031