Լրահոս
Օրվա լրահոսը

10 կարգապահական վարույթ` 11 դատախազի նկատմամբ

Հունվար 18,2013 19:02

«ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման կիրառման կապակցությամբ ուսումնասիրության արդյունքներով 10 կարգապահական վարույթ է իրականացվել 11 դատախազի նկատմամբ:

2011 թվականի ընթացքում համաներման համատեքստում ՀՀ նախաքննության և հետաքննության մարմինների և դատարանների կողմից կայացված խնդրահարույց որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, ինչպես նաև համաներման որոշման կիրառման ընթացքում թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների համար մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակում իրականացվել է նաև 17 ուսումնասիրություն 23 դատախազի նկատմամբ:

Համաներման կիրառմամբ մինչդատական վարույթում և դատական քննության ընթացքում հայտնաբերված թերությունները, բացթողումներն ու խախտումները, ինչպես նաև դրանք թույլ տված մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները` ըստ խախտումների բնույթի, 4 խմբեր են կազմել:

1-ին խմբում ընդգրկված խախտումներն առնչվում են նրան, որ ՀՀ նախաքննության մարմիններն ու դատարանները շատ դեպքերում պատշաճ կերպով չեն ստուգել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող անձի նախկինում ունեցած դատվածությունը, ինչի հետևանքով վերջին 10 տարվա ընթացքում համաներում կիրառված անձանց նկատմամբ կրկին անգամ կիրառել է համաներման որոշումը:

2-րդ խմբում դասված խախտումները կապված են ՀՀ նախաքննության մարմինների կողմից համաներման որոշման կիրառմամբ համապատասխան որոշումներ կայացնելու պահին հանցագործությամբ պատճառված նյութական վնասը հատուցված կամ այլ կերպ հարթված չլինելու հետ: Հիշյալ պահանջը միատեսակ չի ընկալվել և կիրառվել ինչպես նախաքննության մարմինների և դատախազությունների, այնպես էլ դատարանների կողմից:

Բացի այդ, մինչև 2011թ. հուլիսի սկիզբը բացակայել է միասնական դիրքորոշումն ու կողմնորոշումը համաներման կիրառման համար հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման կամ այլ կերպ հարթման պահանջը պարտադիր լինելու վերաբերյալ` նույնիսկ դատարանների մոտ, ուստի նախ` այդ պատճառով մինչ այդ կայացված որոշումները չեն վերացվել, և բացի այդ, առանձին դեպքերում անցել է ՀՀ քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը:

3-րդ խմբի խախտումները կապված են այն հանգամանքի հետ, որ ՀՀ դատարանները շատ դեպքերում դատապարտյալների նկատմամբ նշանակված ազատազրկման և պայմանական չկիրառված պատժաչափի չկրած մասը՝ 1/4-ով կրճատելու, այսինքն՝ համաներման որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու փոխարեն, կիրառել են համաներման որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում կայացված որոշմամբ (դատավճռով) դատապարտյալներն անհիմն ազատվել են պատժի կրումից:

4-րդ խմբի խախտումները կապված են այն հանգամանքի հետ, որ ՀՀ դատարանները համաներման որոշումը կիրառելու մասին որոշումների մեջ հստակ չեն նշել այն հանգամանքը, որ դատապարտյալներն ազատվում են միայն հիմնական պատժի կրումից, իսկ լրացուցիչ պատիժը շարունակում են կրել:

Սակայն հետագայում ընդհանուր իրավասության դատարանների կողմից համապատասխան պարզաբանումներ են տրվել այն մասին, որ հիշատակված որոշումներում նշված անձինք ազատվել են միայն ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից, իսկ լրացուցիչ պատիժները, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու պատիժը շարունակելու են կրել:

Հեղինակ ՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031