Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենախոշոր կինը մահացել է

Հունվար 18,2013 18:24

34 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենախոշոր կինը՝ Տանյա Անգուսը, այս մասին հայտնել է Fedpost-ը, աղջիկը տառապում էր ակրոմեգալի հիվանդությամբ: Մինչև իր կյանքի վերջին րոպեն Լաս Վեգասի բնակչուհին հույս է ունեցել բուժվել իր արատից: 21 տարեկանից սկսած՝ Տանյան նկատել է, որ իր ձեռքերը երկարում են, իսկ հագուստը փոքրանում է: «Նա սովորական աղջիկ էր՝ 171 սմ հասակով, 59 կգ քաշով, երբ հանկարծ 22 տարեկանին մոտ աճեց 8սմ-ով: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ի՞նչ է նրա հետ կատարվում»,- հիշում է աղջկա մայրը՝ Քարենը:

33 տարեկանում Տանյայի հասակը հասել է 2.13 մ-ի, իսկ քաշը՝ 181 կգ-ի: Բժիշկները աճի հորմոնը կարգավորող դեղահաբեր են նշանակել: Ամեն ինչ աստիճանաբար փոխվում էր դեպի դրականը, աղջիկը բուժման ճանապարհին էր, սակայն 34 տարեկան հասակում նա հիվանդանում է մրսածությամբ, ինչին էլ չի դիմանում սիրտը: 2013 թ. հունվարի 14-ին Տանյա Անգուսը մահանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031