Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը հպարտանում է ՀԱԿ ակտիվիստների բարձր մակարդակով

Հունվար 18,2013 17:59

«Մենք հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ մեր զորակցությունը հայտնելու մեր տղաներին, մեր երիտասարդներին, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, իրենց համարձակության եւ քաղաքացիական դիրքորոշման համար: Շնորհիվ այս համաժողովրդական շարժման, մենք Հայաստանում լայնացրել ենք ազատությունների սահմանները, մենք վերականգնել ենք սահմանադրական բազմաթիվ իրավունքներ եւ մենք վերականգնելու ենք նաեւ մարդկանց ազատության իրավունքը: Հայաստանում չի լինի որեւէ մարդ, որը բանտարկված է չգործած հանցագործությունների համար, եւ միայն՝ քաղաքական հայացքների համար»,- այսօր գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցող ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա հպարտանում է ՀԱԿ ակտիվիստ տղաների բարձր մակարդակով. «Մեր այս տղաները, որոնք փողոցներում էին պայքարում, որոնք թռուցիկներ էին փակցնում պատերին, որոնք ոստիկանության բաժանմունքներ էին ընկնում, բայց իրենց խիզախությամբ ցույց էին տալիս մեր շարժման ոգին: Այդ տղաները այսօր սկսել են նաեւ արտահայտվել, հարցազրույցներ տալ, ելույթներ ունենալ մեր հավաքներում: Եվ ես այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ այս երիտասարդությունը իր մակարդակով ցույց է տալիս, որ բարձր է եւ իշխանության էլիտայից, եթե նրանց կարելի է էլիտա համարել: Նրանցից բոլորից մի տասը գլուխ բարձր են մեր այս երիտասարդները՝ քաղաքական կապակցված խոսք ասելու իրենց կարողությամբ, իրենց գրագիտությամբ եւ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ: Այս տղաներն են մեր ապագան եւ այս տղաներն են, որոնք մշտապես հույս են տալիս, որ մեր դիմադրության այս շարժումը երբեք չի մեռնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031