Ազատ արձակեցի 2012թ-ի տարվա լավագույն երիտասարդ գրող ԱրթուրոՍայանի «Խեղկատակի զառանցանքները» գիրքը: Այն այժմ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում է, կամ արդեն չի:
Գրքի վրա փակցված են bookcrossing-ի հայաստանյան խմբի հատուկ տարբերանշանները, որոնք անխոս ներկայացնում են bookcrossing-ի նպատակը:
«Book crossing»– ը գրքերը ձեռքից ձեռք փոխանցելու ավանդույթն է, որի ժամանակ ամեն գրքի տրվում է յուրահատուկ ինքնություն: Այսպիսով, անցլելով մեկ մարդուց` մյուսին, գիրքը միավորում է նախորդ բոլոր տերերին: Կարեւոր է չմոռանալ խմբում տեղյակ պահել, որ գիրքը ժամանակավոր կացարան է գտել եւ ապահով ձեռքերում է:
Շուխուր Կարապետյան` (mynews.am)