Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին. «Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին»

Հունվար 18,2013 17:44

«Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որեւէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է ՝ մամուլով են ասում , այն էլ հակասական հայտարարություններ : Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել: Հակառակը՝ ձեւավորվել է լուրջ կոնսենսուս, շարունակում ենք մեր քննարկումներն ու անելիքները »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու համար ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկությանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի ճգնաժամի պատճառ լինելու իրեն ուղղված մեղադրանքներին, պարոն Զուրաբյանն ասաց.«Նման բան չի առաջարկվել, ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից եմ, որեւէ նման հարց որեւէ կուսակցության կողմից չի դրվել: Եթե ասելիք կա, ես համարում եմ ասելիքը ձեւավորված, եթե այն կոնկրետ մեխանիզմով դրվում է Կոնգրեսի քննարկմանը»:

Պարոն Զուրաբյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի հայտնի հոդվածին:

«Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում որ հենց ուղղված էր Սասուն Միքայելյանի նամակը, շատ սպառիչ ու դիպուկ պատասխան է տվել: Անհամեստություն կհամարեի որեւէ բան ավելացնել»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Նա նաեւ չհամաձայնեց, թե ՀԱԿ առաջնորդը Ս. Միքայելյանի քննադատությանը մեղմ էր արձագանքել, որ ՀԱԿ-ի ներսում ստեղծված նոր լարվածության մասին կասկածներ չլինեն:

Մեր հարցին, թե Սասուն Միքայելյանի հարցադրումները՝ «մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում կտրվում է ժողովրդի վերջին հույսը, փոշիացվում է մեր երկրում աոաջինը համարվող ընդդիմադիր ուժը` ջարդելով ընդդիմության մեջքը», արդյոք նաեւ ՀԱԿ ընտրազանգվածի հարցադրումները չե՞ն, պարոն Զուրաբյանն ասաց. «Չեմ կարծում»:

Պարոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանն ուղղված քննադատությանը, թե մի՞թե Տեր-Պետրոսյանն իր տարիքի մասին իմացավ միայն տարեվերջին. «Եթե ուշադիր կարդաք, միայն տարիքի մասին խոսքը չի գնում: Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին: Իսկ դրա մասին ասված է Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, եթե կարծում եք պատճառաբանված չէ, նորից վերընթերցեք հայտարարությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031