Ադրբեջանում ապրող հայկական ծագմամբ երկու կանանց այդ երկրի անձնագրեր են տրամադրվել, այսօր տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։
Ըստ ադրբեջանական աղբյուրի` Ժաննա Մուրադյանը եւ նրա դուստրը, որի անունը հրապարակված չէ, Ադրբեջանի մայրաքաղաքի Նիզամիի շրջանի ոստիկանության դեմ հայց էին ներկայացրել վարչական-տնտեսական դատարան, բողոքելով, որ ոստիկանության շրջանային վարչությունը հրաժարվում է իրենց անձը հաստատող փաստաթղթեր տրամադրել, թեեւ ծնվել են Բաքվում եւ երբեք չեն լքել իրենց բնակության վայրը։
Միգրացիոն կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիեւը APA-ին հայտնել է, որ այդ կանանց արդեն տրամադրվել են անձը հաստատող փաստաթղթեր։
«Ազատություն» ռադիոկայան