Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե խոսակցություններ կան, որ ձեր ամեն անգամվա առաջադրումով Հովիկ Աբրահամյանն իր փողերն է լվանում, ինչպես կմեկնաբանեք սա, այն դեպքում, որ ձեր ամեն անգամվա առաջադրումն անարդյունավետ է լինում, ՀՀ նախագահի թեկնածու
Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ինչի Հովիկ Աբրահամյանը լվալու տեղ չունի՞ իր փողերը, որ պիտի, ասենք, այդ 8 միլիոնները տենց լվանա: Եթե հաշվի առնենք այն, ինչ ես խոսում եմ, նաեւ այն փաստը, թե Հովիկ Աբրահամյանն ինձ օգնում է, եթե այդպես լիներ, ուրեմն Սերժ Սարգսյանը 5 րոպե առաջ պետք է Հովիկ Աբրահամյանին հանած լիներ: Դժվար թե այն, ինչ ես խոսում եմ՝ ձեռնտու լիներ Սերժ Սարգսյանին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ