«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փող. 88-ից բարձր համարների, Ներքին Չարբախի 3-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ