Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. Առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները, մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ՝ 68 տարեկան է

Հունվար 18,2013 16:48

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել ու այնպես անել, որ ազդեցիկ դիրք ունեցող անձինք չառաջադրվեն, ու չեն բավարարվել դրանով, եւ այսօր, իրենք իրենց ներսում խնդիրներ ունեն, ինչի հետ կապված էլ նախագահականի կողմից ստեղծված կայքի թղթակիցն իրեն հարցրել է, թե չի վախենում, որ ինչպես 2003 թվին Հայկ Բաբուխանյանին, այդպես էլ իրեն Արարատի մարզում հանդիպումների ժամանակ Հովիկ Աբրահամյանի մարդիկ դանակով խփեն. «Ես նախ չեմ վախենում, երկրորդն էլ՝ այսօր Հայկ Բաբուխանյանն ու Հովիկ Աբրահամյանը նույն ցուցակում են:

Ես ասում եմ Միքայել Մինասյան եւ Սերժ Սարգսյան, եթե ձեզ հաջողվեց որոշ թեկնածուներին ստիպել, որ չառաջադրվեն, ինձ չի հաջողվի: Սերժ Սարգսյան, ձեզ որեւէ օլիգարխ չի կարող հաղթել, որովհետեւ ամենամեծ օլիգարխը դուք եք: Ձեզ միայն կարող է հաղթել ՀՀ քաղաքացին, որոնցից մեկը ես եմ:

Ես գնալու եմ մինչեւ վերջ: Սերժ Սարգսյանին կոչ եմ անում պատմության մեջ չմնալ այնպես, ինչպիսի վերջ ունեցավ Կադաֆին»,- ասաց Հարությունյանը՝ կոչ անելով Պարույր Հայրիկյանին հանել թեկնածությունը եւ սատարել իրեն. «Դու կանգնել ես այն մարդկանց կողքին, որոնք այսօր չգիտեմ թե որտեղ են»:

Հարությունյանի խոսքով՝ ընդդիմադիր թեկնածուն ինքն է, այդ պատճառով էլ իրեն գաղտնալսում են: Նա նաեւ ասաց, որ որոշ մարդիկ գնացել, նույնիսկ իր քավորով ու ընկերներով են հետաքրքրվել. «Այդ մարդկանց սարսափեցնում է ուղիղ խոսքը, եւ իրենց խնդիրն էր, որ ես մինչեւ հունվարի 21-ը կամ հանեմ թեկնածությունս, կամ էլ՝ կոտրվեմ, բայց ես չեմ կոտրվելու»:

Հարությունյանը անդրադառնալով նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ասաց. «Ես հիասթափված եմ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, որովհետեւ պարզվում է, որ մեր առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները, որովհետեւ մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ՝ պարզեց, որ 68 տարեկան է: Քոչարյանի հարցազրույցից հետո ես նրա մասին չեմ ուզում խոսել: Ես ոչ նրա փաստաբանն եմ, ոչ էլ իր թիմի անդամներից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031