Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յոթ նախընտրական տարբերություններ

Հունվար 18,2013 16:45

Փորձագետներն այս ընտրություններն առանձնացնում են նրանով, որ փետրվարի 18-ը գրեթե ոչնչով նման չէ Հայաստանի նախագահի նախորդ 5 ընտրություններից ոչ մեկին:

Դիտարկելով նախագահի սպասվող եւ նախորդ ընտրությունները, առանձնացնենք 7 կետ, որոնք ցույց են տալիս 2013-ի եւ 2008-ի նախագահի ընտրությունների միջեւ եղած տարբերությունները։

Առաջին, 2008-ին ընդդիմությունն ուներ թեկնածու, որի ընդդիմադիր լինելուն ոչ մեկը չէր կասկածում։

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քանդելու ավազակապետության բուրգը, որի գագաթին մարդիկ էին, որոնց ինքն էր բերել Հայաստան: Այսօր հասարակության մեջ միանշանակ չէ, թե գործող նախագահի մրցակից 7 թեկնածուներից որ մեկն է ընդդիմադիր եւ որը իշխանության գործիք:

Երկրորդ, 2008-ին մարզային հեռուստաընկերությունները, Գալայից բացի, հրաժարվեցին եթերում նախընտրական քաղաքական գովազդներ տեղադրելուց: Բոլորը միաձայն պատճառաբանեցին` շահութաբերության իմաստով ձեռնտու չէ:

Երրորդ, այսօր իշխանությունը չունի այնպիսի մրցակից, որի թիմակիցների հանդեպ բռնություն գործադրելու կարիք կլինի: 2008-ին Արտաշատում քարկոծում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, Թալինում ձերբակալում էին նրա շտաբի անդամներին, իսկ Կապանում ոստիկանապետն ընդհանրապես փակեց առաջին նախագահի քաղաքում միակ նախընտրական շտաբը: Այս տարվա ընտրություններում նկատելիորեն պակասելու է ընտրակաշառքը, իշխանությունը նվազագույնի կհասցնի պետական հիմնարկներում աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների անձնագրերի հավաքումը, նկատելիորեն կպակասի ընտրակաշառքը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031