ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 13 հասցեում, ղեկավարում է Արշակ Ավագյանը: Ինչպես տեղեկացանք շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանից, նա «Ազատություն» կուսակցության վարչության անդամներից է: Պրն. Ավագյանի տեղակալը Վարդան Մարգարյանն է:
Տիկին Հարությունյանի հավաստմամբ, Հ. Բագրատյանը նախընտրական շտաբներ է ունենալու հանրապետության բոլոր մարզերում, Հայաստանում դրանց ընդհանուր թիվը հասնելու է մոտ 40-ի: Ըստ հանրային հարաբերությունների ղեկավարի, կենտրոնական շտաբում գործելու է նաև իրավական հանձնախումբ, որն այժմ ձևավորման փուլում է, բայց մինչև քարոզարշավն արդեն կազմավորված կլինի: Թե ով է ղեկավարելու այդ հանձնախումբը, Կ. Հարությունյանն այժմ դժվարացավ պատասխանել: Հ. Բագրատյանի նախընտրական շտաբի մամուլի և տեղեկատվության պատասխանատուն Համբարձում Համբարձումյանն է: