Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարույր Հայրիկյան, դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկում մորդ թաղմանը, ա՞յս էր քո ձեռքբերումը»,- Արամ Հարությունյան

Հունվար 18,2013 16:37

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դիմելով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին, հանդես եկավ հայտարարությամբ. « Պարույր, քո համար ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր, ԱԻՄ-ը, իսկ քո լավագույն  աշակերտը՝ Մովսեսից հետո ես եմ, եւ դու ինքդ ես ինձ ասել՝ չծախվել: Պարույր, բոլորը նախանձում  են քեզ քո կենսագրության համար, դու կենդանի լեգենդ ես, մի խառնվիր այդ վայրի ցեղերին: Հանիր քո թեկնածությունը, ես քո բանաձեւը լավ գիտեմ: Դու այն մարդն ես, որը պիտի մնա այս պատմության մեջ: Դու կենդանի լեգենդ ես, դու այն մարդն ես, որին այս իշխանությունը պետք է կենդանության օրոք հերոսի կոչում տա: Պարույր, գրվելու է մի պատմություն, որտեղ պարզվելու է՝ դու Լֆիկի զինվորն ես: Պատմությունը կեղծվում է: ԱԻՄ-ը արժեք է, մի փչացրու այն, ԱԻՄ-ականները շփոթված են: Սերժի խաղերը մի խաղա, ո՞վ է Րաֆֆին, ո՞վ է Բագրատյանը եւ ինչ կապ ունեն իրենք անկախության հետ: Ես ուզում եմ մենք կանգնենք միասին, բայց դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկում մորդ թաղմանը, ա՞յս  էր քո ձեռքբերումը: Դու լեգենդար Պարույր Հայրիկյանն ես: Մի մխտռվի սրանց հետ: Սրանք ատում են, Վազգենը վրեժ լուծեց քեզանից, որ այդ «Հանրապետականի» պատեհապաշտներին լցրեց «Հանրապետություն» բլոգ: Պարույր, ես քեզ խնդրում եմ, տես, որ Մոսոյից բացի ես եմ քեզ ամենաշատը մեծարել: Ես ուզում եմ, որ դու մնաս պատմության մեջ, որովհետեւ միակ մարդն ես, որի կենսագրության նման կենսագրություն ոչ ոք չունի: Պարույր, ես քո զինվորն եմ, ու հպարտ եմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031