Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում

Հունվար 18,2013 16:27

Երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային «Երգող Կոստա Բրավա» մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել:

Օր ու գիշեր պատրաստված ու երեք երգ ընտրած Անահիտը տարեսկզբին` հունվարի 5-ին, մեկնել է Իսպանիա, որտեղ հունվարի 7-ին կայացել է մրցույթը:

Մինչ մեկնելը երգչուհին երեք երգ էր ընտրել ` Առնո Բաբաջանյանի «Կամուրջները», Սելին Դիոնի` «I’m Alive»-ը և Թինա Թյորների «Simply The Best»-ը: Արդեն Իսպանիայում  կազմկերպիչներն ընտրել են վերջին երկուսը: Բարսելոնայի համեգասրահներից մեկում անցկացված մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի  և Եվրոպայի մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ` ինչպես երգիչներ, այնպես էլ պարողներ ու երաժիշտներ:

Անահիտի խոսքերով` մրցույթի օրը բեմում ընդհանրապես լարված չի եղել, ինչն էլ կապում է ժյուրիի անդամների ջերմ վերաբերմունքի հետ. «Ժյուրիի կազմում տարբեր երկրների ներկայացուցիչներ էին. ծափերով դիմավորում ու ճանապարհում էին բոլոր մասնակիցներին,-պատմեց Անահիտն ու հավելեց,- երբ ինձ հանձնեցին առաջին մրցանակը, ժյուրիի անդամներից  մի քանիսը մոտեցան ու շնորհավորանքից բացի բազմաթիվ լավ խոսքեր ասացին»: Երիտասարդ երգչուհուն ոգևորել է այն հանգամանքը, որ ժյուրիի անդամները բեմում իրեն գովեստի խոսքեր են ասել և նշել, որ Աստծուց տրված ձայն ունի և շատ լավ է երգում:

Երգչուհին Իսպանիայում անցկացրած 7 օրերի ընթացքում հասցրել է նաև զբաղվել իր սիրած գործով` գնումներ կատարելով: Բացի այդ, նա շրջագայել է Բարսելոնայով: Երիտասարդ երգչուհուն տպավորել է հատկապես Կատալոնիա փողոցը, որն Անահիտը համարում է երկրորդ Փարիզ: «Գնացինք 200 տարի առաջ լքված մի գյուղ, որն այժմ թանգարան է: Այնտեղ տեսանք թագավորի պատշգամբը, ինչպես նաև այն վայրը, որտեղից թագուհին հետևել է ցլամարտերին»,-esyes.amին տպավորությունների մասին պատմեց Անահիտը:

Իսկ Հայաստանում նրան անակնկալ էր սպասվում. միջազգային մրցույթում հաղթած Անահիտին օդանավակայանում սպասում էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև վոկալի ուսուցչուհին, հարազատները, ընկերները` մոտ 50 մարդ: Նրանք ծաղիկներով ու փուչիկներով հավուր պատշաճի դիմավորել են հաղթանակած երգչուհուն:)

Այս ամենից անչափ ուրախացած Անահիտին միայն տխրեցրել է այն փաստը, որ վերադարձի ժամանակ ինքնաթիռում է թողել իր iPad-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031