Լրահոս
Օրվա լրահոսը

Դեդ Հասանի մահը Տարո՞ն է պատվիրել

Հունվար 18,2013 16:23

Այսօր «Հայելի» ակումբում Սերգեյ Գալոյանը, որը  ուսումնասիրում ու գրքեր է գրում  քրեական աշխարհի, օրենքով գողերի մասին, անդրադարձավ Դեդ Հասանի մահվանը եւ «գողական աշխարհի» հետագա զարգացումներին: Գալոյանի փոխանցմամբ՝ միջազգային լրատվամիջոցներում Դեդ Հասանի մահվան վերաբերյալ, երկու օրվա ընթացքում հրապարակվել է մոտ 18.000 նյութ` հիմնականում Ռուսաստանում:

Ըստ նրա՝ «Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը, բավականին ճանաչված անձնավորություն էր կրիմինալ աշխարհում: Իվանկովի (Յապոնչիկ) դեմ մահափորձից հետո` 2009 թվականին առաջին ֆիգուր մնաց հենց նա: Նշեմ, որ հիմնականում Ռուսաստանում գործում է կրիմինալ աշխարհի  երկու թեւ՝ սլավոնական, որը  ղեկավարվում է Յապոնչիկի կողմից,  եւ վրացականը, որն ուժեղացել է 88 թվականից սկսած, որը ղեկավարում է Տարիել Օնիանին (Տարո)»:

Բանախոսի փոխանցմամբ՝  2006 թվականին ռուսական կրիմինալ աշխարհում վերաբաժանումներ եղան, իսկ 2008 թվականի մայիսի 2-ին Կրասնոդարում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ բացահայտ հայտարարվեց, որ վրացական կողմը դուրս է գալիս սլավոնական թեւի դեմ. «Դեդ Հասանի մահից հետո պատերազմը կավարտվի, այն պատերազմը, որը սկսել էր 2006 թվականին»:

Գալոյանը կարծիք հայտնեց, թե հնարավոր է Դեդ Հասանի մահը Տարոն  պատվիրած լինի: Ւսկ այս պահի դրությամբ Դեդ Հասանի տեղի համար չորս հավակնորդ կա,  որոնցից մեկը՝ նրա հարազատներից է, ազգությամբ եզդի, բացի այդ, ըստ Գալոյանի՝ արքայի տեղը երբեք թափուր չի մնում. «Այս պահի դրությամբ հստակ ասել, թե ով կզբաղեցնի նրա տեղը չենք կարող, քանի որ դա Հայաստանի Աշտարակի, կամ Ապարանի գյուղապետի ընտրությունը չէ»: Անդրադառնալով Դեդ Հասանի կողմից հայերի համար արված գործերին՝ Գալոյանը ասաց, որ Դեդ Հասանը հայերի հետ միշտ էլ սերտ կապերի մեջ է եղել, պարբերաբար Հայաստան եկել. «Նա մասնակցել Սվոյ Ռաֆի թաղմանը եւ շատ այլ միջոցառումների:Այսօր Հայաստանում գործող հեղինակություններ, օրենքով գողեր ես չգիտեմ: Ազգությամբ հայ բոլոր գողերը հիմա գործում են Հայաստանից դուրս»:

Իսկ թե ինչ է նշանակում օրենքով գող ասվածը՝ Գալոյանը մեկնաբանեց.«Օրենքով գող համարվում է այն մարդը, որը երկար ժամանակ անցնելով քրեական հիմնարկներով, հանցագործությունների բովով, ստանում է հովանավորություն ճանաչված գողերի կողմից, «սխոդկայի» ժամանակ իրեն ճանաչում են օրենքով գող: Նա 6 կանոն պետք է պահպանի, իսկ այդ կանոններն ուժի մեջ են եղել 1985-ից մինչեւ 1995 թվականները, դրանից հետո ամեն ինչ խառնվել է իրար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031