Այսօր գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ համակիրների ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ուշագրավ մի դեպք տեղի ունեցավ:
Միջին տարիքի մի մարդ աղմուկ բարձրացրեց, թե ինքը, լինելով ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի ազգականը, ՀԱԿ համակիրներն իրեն թույլ չեն տալիս մասնակցել ակցիային:
Ավելի ուշ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զւրաբյանը ոստիկաններին խնդրեց միջամտել, որ այդ մարդը չխոչընդոտի իրենց ակցիան: Ոստիկանները նրան հեռացրին համակիրներից: Նա, ի դեպ, չցանկացավ ներկայանալ անուն ազգանունով, երբ հետաքրքրվեցինք:
Վահագն Խաչատրյանի ազգականը ներկայացող մարդու պատմելով՝ ինքը ՀԱԿ ակտիվիստներից հետաքրքրվել է՝ ինչի մասին է խոսում Զուրաբյանը եւ հավաքի առիթը: Իր հարցուփորձից վիրավորված ՀԱԿ համակիրներն էլ նրան ասել են՝ եթե չգիտես, ուրեմն հայ չես, գնա, մի մասնակցիր ակցիային:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ