Օրերս լրատվամիջոցներից մեկում հոգեբան Ռուբեն Պողոսյանը վերլուծելով նախագահի թեկնածուների կերպարները` նշել էր. «Սերժ Սարգսյան: Անկայուն անձնավորություն է, ինչն էլ միանշանակ երևում է նրա գործունեության մեջ: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանի հանդեպ հաշվեհարդար է տեսնում, հետո, չգիտես ինչու, պաշտոն տալիս: Սա խոսում է նրա անկայունության մասին: Նրա այս գիծը հստակ արտացոլվում է քաղաքականության մեջ եւ խանգարում նրան»:
Այսօր Aravot.am-ը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում հոգեբանի կարծիքին, քանի որ, ըստ էության, պարոն Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնից զրկելով, հետո նախարարի պաշտոն տալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինքն իր վարկանիշին վնասում է: Մեր հարցը լսելուց պարոն Բեգլարյանը մի փոքր զայրացավ եւ ասաց. «Այդ անիմաստ հարցը ձեզ ո՞վ է սովորեցրել, որ գաք ասեք»: Մեր այն պատասխանին էլ, որ դա լրատվամիջոցներից մեկում է գրվել, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես չեմ կարդացել ու ինձ թվում է՝ դուք այս պահին հորինեցիք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ