Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը
• Կոչ է անում ՀՀ ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` “Բոլորին դեմ եմ”
• Դիմում է ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրած և առաջադրված թեկնածուներից որև մեկին չսատարող քաղաքական ուժերին՝ միանալ նշված առաջարկին
• Ազգային Ժողովի խմբակցություններինառաջարկում է օրենսգրքում վերականգնել “Բոլորին դեմ եմ ” քվեարկելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն վերականգնել քաղաքացու ընտրության լիարժեքությունը, այլ նաև կբացահայտի տարբեր մակարդակի ընտրություններում(ՏԻՄ, ԱԺ մեծամասնական) թեկնածուների նկատմամբ ընտրողների իրական վերաբերմունքը
Կարդացեք նաև
• Ազգային Ժողովի կողմից ողջամիտ ժամկետներում վերոնշված փոփոխությունները չկատարելու դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան` Ընտրական օրենսգրքում նշված իրավունքը սահմանափակող հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբ