Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունն այսօր տեղեկատվություն է տարածել, ըստ որի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ֆաքս է ստացվել, որում ֆեդերացիան խնդրում է ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փետրվարի 3-ից 5-ը ուղարկել հավաքական: Այդ ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին հավաք է անցկացնելու Ֆրանսիայում, իսկ փետրվարի 5-ին Վալանսում ընկերական հանդիպում է ունենալու Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ