«Մեր օրաթերթերը տարեվերջյան համարներ չունեն, այս մշակույթը հայաստանյան մամուլում չկա, դա հարազատ է միջազգային մամուլին»,-այսօր Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 2013 թվականի «Ազդակ-բացառիկ» հատորի շնորհանդես-գինեձոնի ժամանակ նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Նրա պնդմամբ՝ շուրջ 300 էջանոց հատորը վերաբերում է հայկական աշխարհին, կան հայությանը բնորոշ թեմաներ.
«Այս տարվա բացառիկում տեղ են գտել հայություն եւ հայ դատ, սիրիահայության տագնապի տարին, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան, ազգային տարի, կուսակցական տարի, գաղութից գաղութ, լիբանանյան տարի, «Ազդակ»-ի տարի եւ այլ թեմաներ: Գրքում կարեւոր տարեգրություններ կան, որոնք հայագիտության կարեւոր հատորներ են»:
Օրաթերթի աշխատակից Մովսես Հերգելյանի /Ծիրանի/ խոսքով՝ գիրքն ունի կրթական եւ գրական հավելվածներ.
Կարդացեք նաև
«Ազդակ-բացառիկ»-ների սկզբունքը այն է, որ նա ներքաղաքական չէ, այլ ընդգրկում է հայության ու սփյուռքի անցուդարձը, այն երբեք մշակույթը լուսանցքի վրա չի թողնում` պատկանում է ամբողջ հայությանը եւ ունի հանրագիտարանային բնույթ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ