Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային առումով լուրջ փոփոխություններ Ջավախքում չպետք է սպասել».Գագիկ Հարությունյան

Հունվար 18,2013 15:00

«Իվանիշվիլին գալով իշխանության  սկսել է վարել  ավելի իրատեսական և համապատասխան ադեկվատ Վրաստանի ազգային շահերի քաղաքականություն: Եվ զարմանալի չէ, որ այդ քաղաքական իրավիճակը բավականին սուր են ընկալվում Ադրբեջանի և Թուքիայի կողմից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ըստ նրա, այսօր  հնարավորություն է ստեղծվել, որպեսզի   Հայաստանը և Վրաստանը նույնպես ձեռք բերեն դաշնակից երկրների կարգավիճակ: « Ես հասկանում եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կան բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ վիճահարույց հարցեր, բայց և այնպես, նման հարաբերությունների ստեղծումը բխում է, թե’ Հայաստանի, և թե’ Վրաստանի ազգային շահերից: Եթե իսկապես բացվի երկաթուղին , այն ռազմավարական առումով կփոխի ողջ իրադրությունը տարածաշրջանում»,-ասում է նա:

Aravot.am-ի  այն հարցին, որ 1993 թվականից ի վեր Հայաստանի և Վրաստանի միջև կատարվել է 66 փոխայցելություն` արտաքին գործերի նախարարների, վարչապետների և նախարարների մակարդակով, բայց այնուամենայնիվ շատ խնդիրներ մնացել են չլուծված և հնարավոր է, որ այս այցն էլ որոշակի բարիդրացիական հարաբերություններից այն կողմ ոչինչ չտա, պրն. Հարությունյանը պատասխանեց. «Դիտելով բոլոր հաղորդագրությունները Իվանիշվիլու Հայաստան այցի մասին, նրա խոսքերը, մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, ով բավականին իրատես է և բավականին լուրջ է նայում խնդիրներին: Հասկանալի է, որ ձեռքի մեկ հարվածով բոլոր խնդիրները չեն լուծվի և շատ բան կերևա ապագայում: Շուտով ընտրություններ են նաև Վրաստանում և շատ բան կախված է նաև այս ընտրություններից»:

Բանախոսը անդրադառնալով ԼՂՀ-ի առկա խնդրին, գտնում է, որ Վրաստանը այսօր ունենալով տարածաշրջանային խնդիրներ,  նա պետք է  շեշտադրումները դնի տարածքային ամբողջականութան վրա և որ  ցանկացած վրացական ղեկավար  ելնելու է այդ հիմքից: «Այստեղ պետք է շատ հստակ տարբերենք  հայ-ադրբեջանական  հակամարտությունները, որը տարբեր քաղաքակրթությունների հարթություն է , վրաց-օսական հակամարտությունները, բայց միջքաղաքական չեն և ունեն   ներուժ լուծվելու: Եթե աշխատի Երեւան –Սուխումի երկաթգիծը, դա 10-նյակ անգամ նպաստում է նույն ԼՂՀ-ի խնդրի արդարացի լուծմանը»:

Ինչ վերաբերում է Ջավախքում ազգային խնդիրներին, բանախոսն ասում է. «Ազգային առումով լուրջ փոփոխությունների Ջավախքում չպետք է սպասել»:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը հույս է հայտնում,  որ եթե քաղաքական մթնոլորտը լավանա, այն իր հետ բերելու է տնտեսական բարեփոխումների լավացման, միաժամանակ գիտակցելով, որ յուրաքանչյուր երկիր տնտեսական հարաբերություններում առաջինը մտածում է իր շահերի մասին և իրատեսական չէ պատկերացնել, թե ամեն բան շռայլորեն տալու են Հայաստանին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031