ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի հավաքականը երեկ Նեգոտինո քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Մեր թիմից գոլի հեղինակ դարձել է Արման Սահակյանը:
Այսօր կայանալու է հավաքականների երկրորդ հանդիպումը, որից հետո մեր հավաքականը գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մեկնելու է Բուլղարիա` մասնակցելու ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «D» խմբի մրցաշարին: Այստեղ մեր թիմի մրցակիցները լինելու են Բուլղարիան, Հունաստանը եւ Ուելսը:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ հաջորդ` գլխավոր փուլ, անցնելու են միայն խմբերում առաջին տեղ զբաղեցնող հավաքականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ