Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՏ մասնագետները կոչ են անում ստեղծել հայկական ծագման ապրանքներ

Հունվար 18,2013 13:57

2013 թվականը ՏՏ ոլորտի համար միջանկյալ փուլ է հանդիսանում, ուստի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տարվա սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը:

«6 ամսյա ծրագրի հիմնական նապատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում մինչեւ օրս իրականացվող ծրագրերն ու աշխատանքերը, բացահայտել դրանց իրականացման արդյունավետությունը, ինչպես նաեւ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքը, փոխել որոշ խնդիրների լուծման մեթոդներն ու ուղղությունները»,-այսօր «Նովոստի» լրատվական կենտրոնում ծրագրի իրականացման դրույթների մասին խոսելիս նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ տնօրենի խոսքով` ՏՏ ոլորտում գործող ընկերությունների քանակը անցած տարվա վերջին հասել է 400-ի, իսկ 2012-ին ոլորտը ունեցել է 250 մլն. դոլարի շրջանառություն, մինչդեռ այս տարվա ավարտին կանխատեսված է շրջանառությունը հասցնել 400 մլն դոլարի:

Մյուս բանախոսի` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կարծիքով` Հայաստանը կարող է ՏՏ ոլորտում հանդես գալ որպես լուրջ հոտազոտական աշխատանքներ կատարող երկիր եւ այս առումով ունենալ տարածաշրջանային նշանակություն:

«Հայաստանով հետաքրքրված են ոլորտի մի շարք առաջատարները` մասնավորապես IBM-ն ու Google-ը: Հունվարի վերջին IBM-ն իր տեղեկատվական կենտրոնը կբացի Հայաստանում»,- նշեց Բ. Եսայանը` հավելելով, որ օտարերկրյա ընկերությունները Հայաստան կբերեն փորձ, գիտելիքներ եւ կապեր, որոնք թույլ կտան հայ մասնագետներին սկսել իրենց սեփական գործը:

Ըստ բանախոսների` ոլորտում ոչ միայն կարեւոր է մասնագետների պատրաստումը, այլեւ այդ մասնագետներին աշխատանքով ապահովելը, որպեսզի կադրային հոսք տեղի չունենա:

Նշենք, որ, կանխատեսումների համաձայն, ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2018 թ-ին կկազմի շուրջ 1մլն դոլար, իսկ աշխատատեղերի քանակը` 20 հազար:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031