ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոմեշի մսի գործով հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր տեղեկություններ չունի:
«Այդ գործը գտնվում է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում: Քրեական գործի շրջանակներում համապատասխան աշխատանքներ են տարվում: Ձերբակալված է կազմակերպության ղեկավար Օհանջանյանը: Զինված ուժերից մեղավորները, որոնք հետեւողական չեն եղել այդ գործընթացում, համապատասխան պատիժ ստացել են: Հետեւում ենք այդ գործընթացին՝ վստահ լինելով, որ իրավապահ մարմինները կհասցնեն մինչեւ վերջ այդ գործը»,-ասաց նա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ