Որպեսզի զինված ուժերում բարբառի, ժարգոնի ու մականունների փոխարեն զինվորները հաղորդակցվեն գրական հայերենով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ օրինակ է ծառայում՝ խոսելով միշտ գրական հայերեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը: «Հրաշալի տիրապետելով Ղարաբաղի բարբառին՝ ես խոսում եմ միայն գրական լեզվով՝ գիտակցելով, որ միայն գրական լեզուն օգտագործելով է, որ մեր սպաների մակարդակն ու գիտելիքները կբարձրացնենք: Այդ ուղղությամբ տարվում են միջոցառումներ, որ բոլորը խոսեն գրական հայերենով ու քիչ օգտագործեն մականուններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ