Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ ձայնի երկիր

Հունվար 18,2013 13:10

Առջեւում նախագահական ընտրություններն են, այսինքն թե՝ մի քանի օր հետո սկսվում է համատարած քարոզչությունը, երբ հեռանկարում արդեն երեւում է նորընտիր նախագահը…

Երեւանում ես ոտքով եմ ման գալիս, դեպքից դեպք՝ նաեւ տաքսիով, թող ցեղս ինձ ների, որ չեմ սիրում երթուղային տաքսիներ: Եվ ստացվում է այնպես, որ հիմնականում ինձ դեմքով ճանաչում են (չգիտեմ՝ դա լավ է, թե վատ) եւ հարցնում են.

– Ձեր կարծիքով՝ ո՞ւմ պիտի նախագահ ընտրենք:

Եվ ես ինձ տրված հարցը փոխադարձում եմ.

– Իսկ դու ո՞ւմ ես ընտրելու, չէ՞ որ ընտրողը դու ես…

Եվ թող ինձ ների Մեծն Բուդդան, որ ինձ տրված այդ հարցը հիշեցնում է մարգարեի նրա վիճակը, եւ ես՝ հավակնությունը չունենալով որեւէ մարգարեի աշակերտն անգամ լինելու, այլ ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալն ու հետեւորդն եմ եւ Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացի, այս առիթով հիշում եմ Մեծ Մարգարեին ուղղված հարցերը եւ պատասխանները նրա.

Մի անգամ, երբ Բուդդան նստած էր իր աշակերտների հետ, նրան մոտենում է մի մարդ եւ հարցնում.

– Աստված գոյություն ո՞ւնի:

Բուդդան պատասխանում է՝ այո, Աստված կա:

Կեսօրին մոտենում է մեկ այլ մարդ եւ տալիս է նույն հարցը:

Բուդդան պատասխանում է՝ ոչ, Աստված գոյություն չունի:

Օրվա վերջում գալիս է երրորդ մոլորյալը եւ նույն հարցն է տալիս Բուդդային, եւ նա պատասխանում է այսպես.

– Արդեն դու ինքդ պիտի որոշես քեզ համար:

Աշակերտներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ նույն հարցին երեք տարբեր պատասխան հնչեցրիր:

Եվ Բուդդան ասաց.

– Որովհետեւ նրանք տարբեր մարդիկ էին, եւ յուրաքանչյուր մարդ հասնում է ճշմարտությանը իր ներաշխարհով. ոմանք՝ վստահությամբ, ոմանք՝ ժխտելով, մյուսներն էլ՝ կասկածանքով…

Ես հիշում էի մարգարեի խոսքերը եւ մտածում, որ մարդուն ի վերուստ արգելված է երեք բան ընտրել՝ հայրենիքը, ծնողներին եւ զավակներին:

Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ ընտրության առջեւ հայտնված մարդուս, ով ընդամենը մեկ ձայն ունի, ուզում եմ գրավոր պատասխանեմ ինձ տրված հարցին.

Ես, հարգելով նախագահի բոլոր թեկնածուներին, սակայն իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին՝ վստահելով նրան, քանզի գիտեմ նրան ու նրա անցած ճանապարհը. մարդ, ով արդեն պետություն կառուցելու գրեթե քսանհինգամյա փորձ ունի, եւ երբեք նրա փորձը փորձանք չի դարձել պետության եւ ազգի համար:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031