Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը քարածուխի ներկրման չարաշահումները չի կապում գեներալ Փայտյանի անվան հետ

Հունվար 18,2013 12:50

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զինված ուժերի համար քարածուխի ներկրման գործով հարուցված քրեական գործին, ասաց, որ իրենց համակարգից այդ գործում մեղավորներ չկան:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, քարածուխի գործով լուրջ չարաշահումներ էին բացահայտվել, ու ներկրման գործը կապվում էր գեներալ Արշալույս Փայտյանի հարազատների անվան հետ:

Հարցին, կա՞ն ձերբակալվածներ, պարոն Օհանյանն ասաց. «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ Արշալույս Փայտյանի հետ է կապված: Քրեական գործ է  հարուցված, եւ մեր իրավապահ մարմինները այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Միասին հայտնաբերել ենք ու համապատասխան նյութերը տվել ենք քննչական մարմնին, դատախազությանը: Նրանք աշխատում են, կարծում եմ՝ մինչեւ վերջ կհասցնեն աշխատանքը:  Մեր համակարգից այնտեղ մեղավորներ չկան, պայմանագիր կնքել ենք, կնքման շրջանակներում կապալառու ընկերությունը, որը պետք  է ներկրեր,  չի ներկրել, մենք էլ ֆիքսել ենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031