Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասի հետ սեռական գործողության մեջ մեղադրվող, 5 անչափահաս երեխաների հայրը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի

Հունվար 18,2013 12:06

Տավուշի մարզի  Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանը եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանը  մեղադրվում էին  այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ: Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է: Ս. Գրիգորյանը պաշտպան չուներ դատարանում, Ռ. Հարությունյանն օգտվում էր  պաշտպանի ծառայություններից: Ռ. Հարությունյանն ընդհանրապես չընդունեց իր մեղքը, իսկ Ս. Գրիգորյանը իր մեղքը մասամբ   ընդունեց:  Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), որը  նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատավարություն անցկացվել  է դռնփակ: Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը  Սամվել Գրիգորյանին եւ  Ռոբերտ Հարությունյանին դատապարտեց  150 -ական հազար դրամի տուգանքի: Դատարանը  դատավճիռ կայացնելիս հաշվի է առել,որ Սամվել Գրիգորյանը անչափահաս 5,  Ռոբերտ Հարությունյանը ՝ 2  երեխա ունի, նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրականորեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031