Այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության վարչական շենքի նիստերի դալիճում քիչ առաջ սկսվել է ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը: Նիստը ղեկավարում է ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստին մասնակցում են ՀՀ ոստիկանապետի բոլոր տեղակալները, մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը, քննչական բաժինների և բաժանմունքների պետերը և ճանապարհային ոստիկանության պատասխանատուները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, սա այս տարվա առաջին կոլեգիայի ընդլայնված նիստն է, և մինչ այդ ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ մեկ այլ ընդլայնված նիստ անցկացվել էր ոստիկանության Երևան քաղաքի և նրա ստորաբաժումների աշխատակիցների հետ:
Ըստ ֆոտոլրագրողի, ընդլայնված նիստում ելույթ են ունենալու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը և այլոք: