– Ասում են, որ այսօրվա քաղաքական դաշտը հենց ՀՀԿ-ն է ամայացրել։
– Եթե ՀՀԿ-ն ի զորու է ժողովրդի ընկալման մեջ ամրագրելու, որ քաղաքական դաշտն այդպիսին է, ուրեմն, ինչպես նույն ժողովուրդն է ասում, հալալ է ՀՀԿ-ին։ Բայց չեմ կարծում, թե քաղաքական դաշտն ամայացել է, ընդամենը ՀՀԿ-ն ճիշտ քաղաքականություն է վարել, հետևողական է եղել իր ցանկացած քայլում։
– «Ճիշտ քաղաքականության» մեջ է տեղավորվում նաև այն, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները բոյկոտեցի՞ն ընտրությունը։
– Նախ՝ բոյկոտ ասելը ճիշտ չէ, քանի որ նրանցից ոչ մեկն այդ մասին չի ասել։ ԲՀԿ-ն հայտարարել է՝ թեկնածու չի առաջադրում և որևէ մեկին չի սատարում, ՀԱԿ-ում ամեն ինչ անկանխատեսելի է, քանի որ ՀԱԿ-ի անդամ համարվող Հրանտ Բագրատյանն առաջադրվել է, բայց կոնգրեսը չի սատարում նրան, ու
Կարդացեք նաև
այստեղ բոյկոտ լինել չի կարող։ ՀՅԴ-ն ևս բոյկոտի մասին չի հայտարարել։ Այս ամենն առաջին հերթին անդրադառնալու է հենց այդ քաղաքական թիմերի վարկանիշի վրա, քանի որ եթե ընտրությունների ժամանակ չեն մոբիլիզացնում, չեն ակտիվացնում իրենց քաղաքական թիմը, դա շատ վտանգավոր է հենց իրենց համար։ Ամբողջ հինգ տարի քո թիմին ուղղորդում ես, պատրաստում, որպեսզի ընտրությունների ժամանակ արժանանաս ժողովրդի գնահատականին, ու եթե դրան չես գնում, ուրեմն խնդիրներ ունես։ Այս պարզ ճշմարտությունը պիտի հիշեն, որ հետագայում իրենց մեղքը որևէ մեկի վրա չգցեն։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եթե համայնքներ կային, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն այնքան էլ ուժեղ չէր, միևնույն է, մենք մասնակցում էինք։
– Այդպիսի համայնք էլ կա՞։
– Եթե նայեք համայնքապետերի ցանկը, կտեսնեք, որ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ական չէ, ուրեմն այնտեղ թույլ ենք եղել, ճիշտ ռազմավարություն չի մշակվել:
Զրույցը՝ Ռուզան ԽԱԶԱՏՐՅԱՆԻ
«Իրատես de facto»