Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում Իվանիշվիլիին հայանպաստ քաղաքականություն վարելու հարցում

Հունվար 18,2013 11:34

«Տեսնում ենք Իվանիշվիլիի կողմից բարի ցանկություններ՝ կարգավորելու հայ-վրացական հարաբերությունները, լուծում տալ կնճռոտ հարցերին: Տեսնում ենք նաև վիրահայությանը և ջավախահայությանը հուզող հիմնական հարցերին ընդաջառ գնալու անկեղծ ցանկություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում  հայ-վրացական հարաբերությունների հետագա շրջադարձերի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: Սակայն միևնույն ժամանակ նա նկատեց, որ Իվանիշվիլիի բարի ցանկությունների իրականացմանը խոչընդոտող որոշ հանգամանքներ կան: Մասնավորապես նշեց. «Բացասական գործոններից է նրա կապվածությունն ու կախվածությունը վրաց ուղղափառ եկեղեցուց: Գաղտնի չէ, որ ուղղափառ եկեղեցին հիմնական ճարտարապետն է հայկական մշակութային ճառանգության յուրացման, Վրաստանի հայերի հանդեպ անհանդուրժողականության դրսևորման, Ջավախքում ժողովրդագրության՝ հօգուտ վրացիների փոփոխության և մի շարք այլ բացասակայն իրողությունների: Եթե հաշվի  առնենք, որ վրաց  հասարակության համար ևս բացարձակ հեղինակություն է ներկայացնում եկեղեցին, ապա պետք է ասել, որ Իվանիշվիլիի գործը խիստ դժվար է լինելու: Եվ եթե նա անկեղծ ցանկություններ ունի, ապա նա համար դժվար շրջան է սպասվում»:

Դրական գործոններից Վ. Սարգսյանը առանձնացրեց հետևյալը. «Դրական գործոններից է Իվանիշվիլիի ցանկությունը հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ: Ուզեն, թե՝ ոչ պիտի այդ հարաբերությունները կարգավորեն: Դա պատճառը մասնավորապես  երկիրը աղքատությունից դուրս բերելու հարցն է: Գաղտնիք չէ, որ հենց ռուսական շուկայի փակումն է աղքատության մեղավորը: Ուստի Իվանիշվիլին ուղղակի պարտադրված է կարգավորելու ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները: Այստեղ Հայաստանի շահը, գործոնի դերակատարությունը կարող է մեծ լինել»:

Մեր այն հարցին՝ ո՞րը պետք է լինի ՀՀ-ի վարած քաղաքականությունը, որպեսզի կարողանանք օգտվել ստեղծված համեմատաբար բարենպաստ իրավիճակից, պարոն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Դա ձևակերպված պահանջների առաջադրումն է, մոտեցումների ցուցաբերումը, որոնք պետք է դրվեն Վրաստանի հետ քաղաքականության հիմքում: Օրինակ՝ թուրք-ադրբեջանական ներդրումները՝ կապված կոմունիկացիոն իմաստով, որոնք անցնում են Վրաստանով, անմիջականորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանը: Եթե Վրաստանի հետ հարաբերություններում Վրաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերությունները վերահաստատել, ապա անմիջականորեն այդ հանգամանքը պիտի հաշվի առնի: Իսկ դրան կօգնի աբխազական երկաթուղու բացումը, քանի որ այն, ինչ-որ առումով կարող է հակակշիռ հանդիսանալ: Հաջորդը Վրաստանի հայությանը գործոն դարձնելն է: Ջավախքում ունենք 150.000 և ավելի բնիկ ժողովուդ, որը կարող է մեծ դերակատարում ունենալ Վրաստանի հակահայկական քաղաքականությունը զսպելու հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031