Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բազմաթիվ անօթևան ընտանիքներ դեռ չեն կորցրել բնակարան ստանալու հույսը

Հունվար 18,2013 10:58

Թեև նախորդ տարիներին տեղական իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Գյումրու կենտրոնական փողոցներից տնակները անօթևան ընտանիքների հետ միասին տեղափոխվեին, այսպես ասած, «աչքից հեռու» վայրեր, այնուամենայնիվ դեռևս ողջ քաղաքով մեկ շարունակում են սփռված մնալ խայտաբղետ և կիսախարխուլ վագոն-տնակներից ու ինքնաշեն ժամանակավոր կացարաններից բաղկացած «տնակային ավանները»:

Գյումրու այդ ավաններում կատարած մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայումս վագոն-տնակներում բնակվող հազարավոր ընտանիքների գերակշիռ մասն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների հերթացուցակներում, ինչը նշանակում է, որ նրանք դեռ երկար տարիներ ստիպված են լինելու բնակվել նման ամխիթար պայմաններում:

Սակայն տնակային ավաններում բազմաթիվ են նաև այն ընտանիքները, որոնք չնայած երկրաշարժի հետևանքով կորցրել են բազմաբնակարան շենքերից բնակարաններ ու մինչև օրս չեն փոխհատուցվել, նախորդ երեք տարիներին Գյումրիում կառուցված մոտ 2800 բնակարաններից ևս նրանց բաժին չի հասել: ՀՀ կառավարության խոստման համաձայն այս խմբին պատկանող 400-420 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվելու ընթացիկ տարում:

«Շիրակ կենտրոնի» այս տեսանյութում ներկայացվում են դրվագներ քաղաքի կենտրոնական մասում, վաղուց շարքից դուրս եկած տնակում իր տարեց մոր և դպրոցահասակ երեխայի հետ, բնակվող միայնակ մայր Աննա Պետրոսյանի ընտանիքի ապրելակերպից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031