Հունվարի 17 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախագծի և ժամանակացույցի մասով քննարկում, որին մասնակցում էին Գյումրու շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրին միջոցառումների ցանկի նախագիծը, այնուհետև կողմերն անցան մտքերի փոխանակության փուլին, որի ընթացքում հնչեցին մի շարք առաջարկություններ: Ծավալված ակտիվ և կառուցողական քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետում քաղաքապետարանին գրավոր տարբերակով փոխանցել իրենց առաջարկությունները:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
Զոհրաբ Եգանյան