Հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում` Հաղթանակի 50-ամյակի կամուրջի տակ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Գեղամ Աբրահամյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 29 ՕՏ 717 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած «Ռենո» մակնիշի 22 ՍՍ 472 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com-ի վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի