Վեյկ-ան Զեեում մեկօրյա դադարից հետո «Tata Steel» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսել են պայքարը: «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրում առաջին հաղթանակը տարավ՝ սեւերով առավելության հասնելով Նիդերլանդները ներկայացնող Իվան Սոկոլովի հանդեպ եւ 2,5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Արոնյանը մեկ միավոր է ետ մնում երեք առաջատարներից՝ 3,5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենից, Վիշվանաթան Անանդից եւ Սերգեյ Կարյակինից: Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է հունգարացի Պետեր Լեկոյի հետ:
Հաղթանակ է տոնել նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը («B» խումբ), որը պարտության է մատնել ֆրանսիացի Ռոմեն Էդուարդին եւ 3,0 միավորով առայժմ հինգերորդն է: Իսկ «C» խմբում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը միավորը բաժանել է Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա) հետ եւ եզրափակում է առաջատարների եռյակը՝ 3,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ