ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 09.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Մեղրի-Երևան, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի թվով 22 գյուղերի ավտոճանապարհները (Ապարանի տարածաշրջանի, Ծաղկավան և Գեղաձոր գյուղերի ավտոճանապարհները):
Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կարդացեք նաև
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: