Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից»

Հունվար 17,2013 22:55

«Դուք ասում էիք, որ  Գագիկ Ծառուկյանը մատնոցի նման բոլորին ֆռռացնում է, չի ասում շարիկը ում տակն է, իսկ այսօր ասում եք, որ Գագիկ Ծառուկյանին ահաբեկել են»,- Aravot.am-ի այս հարցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մարգարեական կանխատեսում էր, որն իրականացավ: Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից: Ռոբերտ Քոչարյանը խաբված էր, որովհետեւ ինքը մրցակցային ընտրությունների անցկացման, մրցակցային իրավիճակի ստեղծման կողմնակից է եւ գտնում էր, որ  մրցակցային պայմանները պետք է ստեղծվեն հենց ԲՀԿ-ի ակտիվ մասնակցության միջոցով: Նա խաբվեց իր սպասումներում: Սերժ Սարգսյանը գտնում էր, նրան դա լավ էր համոզել Հովիկ Աբրահամյանը, որ վերջին պահին Գագիկ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքը նախագահին, իր ստորագրությանը հավատարիմ է մնում, որը դրել է 2011-ին հուշագրի տակ եւ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, ինչը չեղավ: Սա Սերժ Սարգսյանի համար իսկապես անակնկալ էր, որովհետեւ ինքը համոզված էր դրանում, եւ ՀՀԿ-ականները միեւնույն դիրիժորի փայտիկի զարկով հայտարարում էին, որ Գագիկ Ծառուկյանը կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս ուներ, որ ոգեւորված իր քաղաքագիտական վերլուծություններից՝ Գագիկ Ծառուկյանը կպաշտպանի իր թեկնածությունը: 3-ն էլ, այս  3 մատնոցներն էլ խաղացրեց շատ հմտորեն, շարիկը վերջում պահեց իր  գրպանում եւ ասեց՝ ես բոյկոտում եմ: Այսինքն, այդ բոյկոտը չէր մտնում այդ ծրագրերի մեջ»

Մեր հարցին՝ բայց չստացվե՞ց, որ շարիկը Սերժ Սարգսյանի գրպանում էր՝ նա պատասխանեց. «Չէ: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ Գագիկ Ծառուկյանը կամ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, կամ լավագույն դեպքում չմասնակցի եւ իրեն չպաշտպանի: Չարյաց փոքրագույնը իր համար դա էր: Օրուելի «1984»-ի պես հիմա Գագիկ Ծառուկյանին տան՝ կստորագրի, որ ինքը անգլիական մեծախոսության թշնամի է, մենակ թե իրեն կատոկի տակ չգցեն, ինչի՞ մասին է խոսքը: Սա տոտալիտար համակարգի առանձնահատկությունն է՝ ցավի դեմ խաղ չկա: Օրուելը դա ցույց է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031