«Առավոտ»-ի հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու է ստեղծվել մի յուրօրինակ իրավիճակ, երբ քաղաքական հիմնական պրոցեսները վերջին տարիներին ընթացել են նորանկախ Հայաստանի երեք նախագահների շուրջ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եռանկյունու մեջ:
«Մենք այդկերպ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանները գտնել, բնութագրել իրավիճակը, արդարացնել ամենը՝ այդ հիմնավորումները, կլիշեները առաջ քաշելով, որպեսզի փորձենք ընկալել գործընթացները»,- նշեց Մանվել Սարգսյանը` որպես օրինակ բերելով եւ պարզաբանելով քաղաքական գործընթացների երեւացող մասը՝ ընտրությունները:
«Բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ եթե ընտրությունները չկեղծվեն՝ իրենք հաղթելու են, ապա հայտարարում են՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի կեղծեն ընտրությունները, հետո ասում են՝ մենք ունենք այն ուժն ու եռանդը, որպեսզի թույլ չտանք ընտրությունները կեղծվեն, հետո կոչ են անում ժողովրդին՝ գնալ, տեր կանգնել ձայներին: Բայց հետո հայտարարում են՝ ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները․․․ Եվ այսպես տարիներ շարունակ: Մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում այս երեւույթին․․․ Նույն ձեւով են ընկալում, նորմալ ու օրինաչափ երեւույթ են սա համարում: Այստեղ արդեն հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի»,- նկատեց Մանվել Սարգսյանը:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: