Նախագահական ընտրություներում առաջադրված ու ընտրագրավը չվճարելու պատճառով ընտրապայքարից դուրս մնացած նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններում էլ ուժերը փորձել: «Ես պարտված չեմ,ընդհակառակը սա փորձ էր, համարում եմ քաղաքական իրականության մեջ ճանաչում էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը:
Նա այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել (ԿԸՀ) ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու իր նախաձեռնությունը. «Իրենք կարող են առաջարկություններս ներկայացնել կառավարությանը: Ակնկալիքներ ունեմ, որ կառավարությունը կձեռնարկի միջոցառումներ՝ օրենսդրական նախագիծ ներկայացնելով Ազգային ժողովին»:
Նախագահի թեկնածուն առաջարկում է ընտրական 8 միլիոն դրամ գրավի փոխարեն 50.000 դրամ պետական տուրք սահմանել:
10 տարուց ավելի գործազուրկ թեկնածուի ընտանիքը շատ չի տխրել նրա կարճ գործունեության համար: Հիշեցնենք՝ ավելի վաղ պարոն Հայրապետյանն ասել էր, որ ընտանիքում դժգոհում են, որ այդքան երկար ժամանակ անգործ է. «Ոչ մի խոչընդոտ չի տեսնում ընտանիքս, բայց բոլորն էլ սպասում էին, որ ինձ կմերժեն: Սա ավելի շատ ոչ թե ինձ, այլ մեր իշխանություններին մտածելու տեղիք պիտի տա: Պետք է մտածեն. ես գիտությունների ազգային ակադեմիայի նախկին աշխատող եմ, երեք բարձրագույն կրթություն ունեմ, բայց չեմ կարողանում մասնակցել ընտրություններին: Ես ունեմ նաեւ ընտրազանգված»:
Կարդացեք նաև
Նա նաեւ դժվարացավ ասել՝ որ բնագավառում է շարունակելու աշխատանք փնտրել. «Տարբեր ոլորտնեորւմ կրթություններ ունեմ, դա մեկ-մեկ դժվարությունների առիթ է տալիս, թե որ ուղղություններում աշխատանք փնտրեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ