Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները հիասթափված են. «Խնդիրները շտապ շտկելու հանձնարարականները չեն իրականացվել»

Հունվար 17,2013 21:31

«ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»,- այսօր երեկոյան հրավիրած ասուլիսում ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության անդամները այսպիսի հայտարարություն արեցին: Պատվիրակությունը Հայաստանում է երեկվանից՝ գնահատելու մեր երկրում նախընտրական միջավայրը: Պատվիրակության անդամներին մտահոգել են հիմնականում ընտրացուցակների հետ կապված էական անճշտությունները. «Ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռեւս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Հիասթափված ենք տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»:

Պատվիրակության անդամները նաեւ նշեցին, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ոչ էլ վստահություն՝ ընտրական գործընթացի նկատմամբ. «Դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես, հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են դա չանել՝ ընտրությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով: Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը՝ բերելով առավել ցավալի իրավիճակի, քանզի առաջիկա ընտրություններն արդեն իսկ ստվերված են համընդհանուր անտարբերությամբ եւ անվստահությամբ»:

Հայտարարության մեջ դիտորդները նաեւ ասացին, թե 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները մեր իշխանությունները հաշվի են առել եւ լուծել են. «Մասնավորապես ընտրողների նկատմամբ սպառնալիքների դեպքերը եւ վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործումը արդեն շտկվել են այնպես, որ նման երեւույթներն այլեւս չկրկնվեն»:

Պատվիրակության անդամները նաեւ նշեցին, որ տեղյակ են մեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին, բայց ընդգծեցին, որ օրենսգրքին պատշաճ կիրարկում է պետք, այն նույնքան կարեւոր է, որքան օրենսգիրքը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031