Հունվարի 10-ին Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 14-րդ շենքի վերելակում անհայտ անձը հարվածել է Իջեւանի բնակչուհի, 1939թ. ծնված Ս. Ս.-ի պարանոցին, հրել նրան եւ ծեր կնոջ կրծկալից հափշտակել 100 հազար դրամ: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով(«Կողոպուտ») : Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին բացահայտելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ