Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած «Ակոս» թերթի գրասենյակի առջև սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:
Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաև Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:մերթ ընդ մերթ բնույթ են ստացել հայերի սպանությունները:Հենց ապրիլի 24-ին(2011թ.) սպանվեց Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սևակ Շահին, իբր թուրք ծառայակիցն «անզգույշ» է վարվել իր զենքի հետ: Անցյալ տարի հարձակում էր կատարվել տարեց հայ կնոջ վրա, որի կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա զրկվել էր մի աչքից:Բոլորովին վերջերս էլ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի իր տան մեջ ավազակային թափթփուկները դաժան կերպով սպանել են տեղի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինին:
Մինչև ե՞րբ թուրքիայի իշխանությունները պետք է աչք փակեն, ժամանակը չէ՞ ջանքեր գործադրելու ազգայնամոլությանան ու անհանդուրժողականության դեմ:
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան(FAON) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակել : Այս մտահոգություները փոխանցելու են Նիդերլանդների կառավարությանն ու խորհրդարանին :
Նաև ծրագրվել են մի շարք միջոցառումներ ‘ հարգելու Հրանտ Դինքի հիշատակը:
Հունվարի 19-ին, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենում կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում, հասցեն` Talmastraat 111, 9406 KM: Այնուհետև ծաղիկներ կդրվեն Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ գտնվող Հրանտ Դինքի հուշարձանին «Բոսկամպ» գերեզմանոցում, հասցեն` Boskamp 5 – NN 9405 Ասեն:
Նույն օրը ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո, հասցեն` Wierdensestraat 127, 7604 BD Ալմելո: Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի «Երևան» հաստատությունը: Կարդացվելու է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության և նրա գործունեության մասին, անրադարձ կկատարվի արդեն 6 տարի ձգձգվող կասկածելի դատավարության ընթացքին: