Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի ենթարկված մեքենայի վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

Հունվար 17,2013 19:05

Օրեր առաջ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի մոտակայքում ավտովթարի ենթարկված երիտասարդ վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդը ստորին ծնոտի կրկնակի կոտրվածքով եւ գանգուղեղային տրավմայով էր հիվանդանոց տեղափոխվել: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: «Վարորդի հետ նաեւ զինծառայող է եղել: Նա Կապանի հիվանդանոց  է տեղափոխվել անգիտակից վիճակում` գանգուղեղային համակցված բազմաթիվ վնասվածքներով, վիճակը ծանր էր: Վերջինս Կապանի հիվանդանոցից տեղափոխվել է Երեւան», – ասաց բժիշկ Աթաջանյանը: Մեր ունեցած տեղեկություններով` կապանցի վարորդը սթափ վիճակում չէր եւ վարորդական փորձ չուներ:

Մեքենան բախվել էր Դավիթ Բեկ թաղամասի հարակից կենտրոնական մայրուղու մայթեզրի էլեկտրասյանը, որի հետեւանքով մեքենայում գտնվող վարորդն ու զինծառայողը մարմնական տարբեր վնասվածքներով շտապ օգնության մեքենայով հունվարի 13-ին ժամը 04:30-ի սահմաններում տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031