Մանհեթենի ռեստորաններից մեկում համտեսելով իրեն մատուցած ընթրիքը` 37-ամյա տղամարդը ընթրիքի գումարը վճարելուց զատ, շուրջ 16 հազար ԱՄՆ դոլար է թողել մատուցողին: Վերջինս որոշել է գումարի կեսը պահել իրեն, իսկ մյուս մասը բաժանել ռեստորանի աշխատակիցների միջև: Նշված գումարը համարվում է ամենաշատը, որ երբևէ թողվել է իբրև թեյավճար,- գրում է delfi.ua-ն:
Թատրոնի և կինոյի ազգությամբ հայ դերասան Ակիմ Թամիրովը 2 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1944) հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար: «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը: