Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը չգիտի` ի ՞ նչ է կատարվում Ղուկաս Մեհրաբյանի հետ

Հունվար 17,2013 18:07

«Ի ՞ նչ մեկնաբանեմ: Կուսակցության քաղխորհրդի որոշումներն ինքը վերագրել է Պետրոս Մակեյանին: Ընդհանրապես մեկնաբանելու բան չկա: Անհասկանալի բաներ է ասել: Անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի տարածած հայտարարությանը:

Պետրոս Մակեյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ կուսակցության քաղխորհրդի վերջին երկու, այսպես կոչված, սկանդալային որոշումները` ՀԱԿ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու մասին, ընդունվել են միաձայն: Քաղխորհրդի 19 անդամից երեքը տարբեր պատճառաբանությամբ, վերջին տարիների ընթացքում դադարեցրել են իրենց անդամությունը կուսակցության քաղխորհրդում: 16 անդամներից 12-ը մասնակցել են նիստին եւ կողմ են քվեարկել: Մակեյանը պնդում է, որ մնացած չորս անդամները եւս իրազեկված են եղել նիստի տեղի, ժամի ու օրակարգի մասին: «Իսկ վերջին նիստից երկու օր առաջ ես անձամբ հանդիպել եւ խոսել եմ Մեհրաբյան Ղուկասի հետ եւ խոսելու նպատակը եղել է` հասկանալ` թե ի ՞ նչ է կատարվում այդ մարդու մոտ»,- ասաց Պետրոս Մակեյանն` ի պատասխան մեր հարցի հստակեցնելով, թե ի ՞ նչ է հասկացել, ի ՞ նչ է կատարվում Ղուկաս Մեհրաբյանի հետ. «Ես Ղուկասին ճանաչում եմ, որպես մարդ, նաեւ համարում եմ մտավորական մարդ: Բայց հիմա, չգիտե ՞ մ, չեմ կարող ասել»:

Դեռ անցած տարեվերջին խոսակցություններ էին պտտվում, որ ՀԱԿ-ում ներքին խոսակցություններ են եղել` «Ժողովրդավարական հայրենիքում» պառակտումներ սադրելու մասին`ՀԱԿ-ի գծի մեջ եղած անդամներին տրամադրելով մյուսների դեմ, քանի որ կուսակցությունը համառորեն շարունակում էր մնալ ՀԱԿ-ում եւ հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: Այս առիթով մեր դիտարկմանը Մակեյանը հակադարձեց. «Այս երեք օրը դա արդեն անզեն աչքով երեւում է: Նման ինֆորմացիա չունեի, բայց վերջին չորս ամիսների գործընթացներից դա արդեն հրապարակային էլ երեւում է ու դեկտեմբերի 26-ին դա բացահայտվեց, քանի որ 25-ի քաղխորհրդի նիստում մեր կուսակցությունը որոշում է մի բան, 26-ին Ղուկասը համաձայնվում է Կոնգրեսի այլ որոշմանը: Արդեն ես հասկացա, որ ինչ որ մի բան է կատարվում: Այդ նիստին հրավիրվել էր Աջափնյակի շտաբի պետը, որը մեր քաղխորհրդի անդամն էր` Պետրոս Գեւորգյանը: Կարծում եմ, Զուրաբյան Լեւոնն է հրավիրել, որովհետեւ ուրիշ ոչ ոք չէր կարող: Նա իրավունք չուներ ՀԱԿ նիստին մասնակցելու, որովհետեւ ոչ ՀԱԿ քաղխորհրդի անդամ էր, ոչ էլ քաղխորհրդի անդամի կողմից լիազորված անձ: Ղուկասն էլ սուտ է խոսում, ինքը մինչեւ 2011-ի դեկտեմբերի 14-ն է եղել իմ կողմից լիազորված: Դրանից հետո, ՀԱԿ քաղխորհրդի նիստերին ես եմ մասնակցել: Պետրոս Գեւորգյանը 2012-ի դեկտեմբերի 26-ի նիստին իևավունք չուներ մասնակցելու: Այսինքն, Զուրաբյան Լեւոնը, որպեսզի հավաստիացում անի, էդպես է արել, թե կուսակցությունից երկու մարդ է մասնակցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031