Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղուկաս Մեհրաբյանը՝ Պետրոս Մակեյանի մասին

Հունվար 17,2013 18:05

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անում է իրարամերժ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին մեր կուսակցության որոշումներով հաստատված եւ անձամբ իր կողմից իրականացրած կուրսին։ Մասնավորապես, նա համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ
Ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ,
Բ) համագործակցության եզրեր է փնտրել ընդդիմադիր համարվող կամ ոչ իշխանական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ի եւ այլ ուժերի հետ,
Գ) մասնակցել է 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին,
Դ) Որոշել է թեկնածու չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում եւ չպաշտպանել ոչ մի այլ թեկնածուի։
Այս կապակցությամբ, որպես կուսակցության փոխնախագահ եւ Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի լիազորված անդամ հարկ եմ համարում ասել հետեւյալը.
Ա) Իշխանության հետ երկխոսության գնալու քայլը հավանության է արժանացել մեր կուսակցությունում, իսկ Կոնգրեսի քաղխորհրդի նույն որոշումը ստորագրել է անձամբ Պ. Մակեյանը։ Քաղխորհրդի նույն նիստում Պ. Մակեյանի ներկայությամբ եւ համաձայնությամբ որոշվել է նաեւ Կոնգրեսի պատվիրակության կազմը։
Բ) Ինչպես ընդունված է ասել՝ «քաղաքագիտական վերլուծության», այլ խոսքով՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դիրքերց հանդես եկող կուսակցությունների, մասնավորապես ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը նույնպես քննարկվել է Կոնգրեսի քաղխորհրդում եւ որոշում է կայացվել այդ հարցը վստահել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այս որոշումը եւս ստորագրվել է անձամբ Պ. Մակեյանի:
Գ) Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը, ի թիվս Կոնգրեսի այլ կուսակցությունների, 2012թ. սկզբին նույնպես որոշում է ընդունել մասնակցել ԱԺ ընտրություններին, իսկ մարտ ամսին Պ. Մակեյանը ստորոգրել է այն փաստաթուղթը, որով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները նախընտրական ցուցակի կազմումը վստահել են Կոնգրեսի առաջնորդին։ Պ. Մակեյանը եղել է նախընտրական այդ ցուցակի 18-րդ համարը, ինչպես նաեւ 36-րդ ընտրատարածքում որպես Կոնգրեսի մեծամասնական թեկնածու մասնակցել է ընտրությանը։ ԺՀԿ-ն Կոնգրեսի նախընտրական ցուցակում ունեցել է եւս մոտ մեկ տասնյակ թեկնածուներ, ունեցել է նաեւ մեծամասնականով առաջադրված մեկ այլ թեկնածու Մեծամորում։
Դ) Վերջին՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու հարցի քննարկմանը Կոնգրեսի քաղխորհրդի նիստին մասնակցել եմ ես՝ ինչպես միշտ նման դեպքերում ունենալով տեղում որոշում կայացնելու լիազորություն։ Այդ լիազորությամբ ես ԺՀԿ-ի անունից ստորագրել եմ այդ որոշումը։
Այս ամենից հետո անհասկանալի են մնում Պետրոս Մակեյանի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի դեմ հարուցած հրապարակային մեղադրանքներն այն հարցերում, որոնք ակտիվորեն պաշտպանել եւ իր մասնակցությունն է բերել անձամբ ինքը եւ Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը։ Առավել եւս, երբ 2012թ. դեկտեմբերի 25-ի ԺՀԿ քաղխորհրդում, որեէ քննարկում չի եղել նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ:
ԺՀԿ փոխնախագահ Ղ. ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031