Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչում արև կա, չի կարող բարի ու հուսառատ չլինել». Ռիմա Խաչատրյան

Հունվար 17,2013 17:13

«Թախծոտ աղջիկն արևոտ երկրի». ստեղծագործական գործունեության մեջ իրեն հենց այսպես է կնքել 20-ամյա Ռիմա Խաչատրյանը: Նա սովորում է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետում: Նախասիրությունները տարբեր են՝ օտար լեզուներից մինչև մշակույթներ, իսկ այս ամենում ստեղծագործելն ունի իր ուրույն տեղը. «Գրելը համարում եմ շատ ավելին, քան հետաքրքրություն. կարծես ավելի շատ կենսականորեն կարևոր մի բան լինի առանց որի կյանքն ինձ համար նույն տեսքը չէր ունենա», – ասում է Ռիման: Առաջին ստեղծագործությունը կամ ինչպես Ռիման է որակում՝ մանկական թոթովանքը, գրել է 6-7 տարեկանում՝ ագահ Թուխի մասին էր, որին Ռիման խորհուրդ էր տալիս այդքան ագահ չլինել, որպեսզի չտուժի ոչնչից: Սկզբնական շրջանում բանաստեղծությունների մեծ մասը հայրենասիրական թեմայով էին, հետագայում ամեն ինչ փոխվեց. «Պարզապես կարծում եմ, որ հայրենիքի մասին կամ պետք է գրել շատ լավ, կամ չգրել, իսկ այս պահին ինձ գաղափարապես այդ առումով դեռ բավականաչափ հասունացած չեմ համարում: Երբ թեման մինչև վերջ հասունանա, անպայման կգրեմ», – նշում է Ռիման: Չի կարելի չնկատել նաև արևի ներկայությունը Ռիմայի գրեթե բոլոր աշխատանքներում. մի տեղում արևն ուղղակի նկար է, մյուսում գույներ, երրորդում՝ հույս, դա հեղինակը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ես ինքս էլ յուրահատուկ վերաբերմունք ունեմ արևի նկատմամբ և կարծում եմ, որ նա է ամեն բանի սկիզբն ու այն լույսի աղբյուրը, որը հույսով է լցնում մարդու սիրտը անգամ ամենամութ գիշերներին: Այն ամենը, ինչում արև կա, չի կարող բարի ու հուսառատ չլինել, նույն սկզբունքն էլ փորձում եմ պահպանել ստեղծագործություններիս դեպքում»: Առաջինը, ում վստահում է նոր բանաստեղծությունն ընթերցելը, ընտանիքի անդամներն են, որից հետո միայն գործը հանձնում ընթերցողների դատին: Կարծիքների պակաս Ռիման ևս չի ունենում, նրա խոսքով՝ և՛ բացասական են լինում, և՛ դրական, որոնք իր  համար շատ կարևոր դեր ունեն, քանի որ դրանք նրան օգնում և ուղղորդում են ինքնակատարելագործվելու ճանապարհին: Գրական մրցույթների մասնակցել սիրում է, մրցանակներ ևս ունի, հիմա էլ է 2 մրցույթի մասնակցում, որոնց արդյունքները մեկ ամսից հայտնի կլինեն: Ռիմայի նպատակները շատ են, որոնցից մեկն էլ՝ գիրք տպագրելն է. «Մեկ տարի է, ինչ աշխատում եմ այդ ուղղությամբ: Եթե ստացվի, այս կամ հաջորդ տարի լույս կտեսնի առաջին գիրքս՝ «Թախծոտ աղջիկն արևոտ երկրի», – նշում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031