Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1 քայլ ետ, 2 քայլ առաջ

Հունվար 17,2013 17:02

Եղեռնի հարյուրերորդ տարեդարձին ընդառաջ

Այս հոդվածում մտադիր եմ առաջարկել նոր մտքեր, համոզված լինելով, որ դրանք փորձառու փորձագետների կողմից ընդունվելու է մեծ քննադատությամբ, քանի որ իրենք գտնում են, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Սակայն ինձ մխիթարում է այն փաստը, որ նոր մտքերը միշտ տվել են ոչ մասնագետները:

Առաջին քայլ` գտնում եմ, որ ճիշտ կլիներ սփյուռքահայ խոշոր գաղթօջախներում և Հայաստանում սկսել մեծամասշտաբ քննարկում՝ Սևրի պայմանագրով թուրքական 6 նահանգները, հայկական ճանաչված տարածքների մեծ մասը Սփյուռքի և ՀՀ-ի կողմից վերաճանաչելու որպես նոր ստեղծվելիք Քրդական Դեմոկրատական Հանրապետության տարածքներ: Քանի որ այդ հարցի արդեն իսկ քննարկումը կարող է ստանձնել այն կայծի դերը, որը նոր ուժ կտա 37 միլիոն քուրդ բնակչությանը, արաբական գարունը տեղափոխելու թուրքական Քրդստան և վերջապես ունենալու իր անկախ պետությունը, որովհետև վերջին հարյուր տարում եղեռնից հետո այդ տարածքները տիրապետել և դե ֆակտո յուրացրել է հենց քուրդ բնակչությունը, դա մեզ հայերիս համար կլինի մեկ քայլ ետ, սակայն մենք կարող ենք Թուրքիայի փոխարեն ունենալ նոր հարևան` ի դեմս Քրդական Դեմոկրատական Հանրապետության, որը կկատարի բուֆերի դեր Հայաստանի և թուրքիայի միջև և դրանով իսկ կբացառի թուրքիայի կողմից նոր կոտորածների հնարավոր կրկնումը, որը չի կարելի բացառել, քանի որ Թուրքիան չի ճանաչում 1915 թվականի եղեռնը:

Երկրորդ քայլ` արդեն մոտավորապես 50 տարի է, ինչ կառուցվել է Ծիծեռնակաբերդի եղեռնի հուշարձանը և արդեն 50 անգամ ապրիլի 24-ին մեկ միլիոնից ավելի մարդիկ այցելում են հուշահամալիր` հարգելով զոհերի հիշատակը: Դա մի քանակական ահռելի կատեգորիա է, որը իրավունք ունի տալ նոր որակ այդ կամավոր շարժմանը: Այդպիսի որակի արտացոլում իմ կարծիքով կարող է լինել եթե կազմակերպվի կամավոր խոշորամասշտաբ զորավարժություններ յուրաքանչյուր տարի, որը սկսվի ապրիլի 24-ին եղեռնի հուշարձան այցելելուց հետո և ավարտվի մայիսի 28-ին՝ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրը: Այս զորավարժությունները պետք է կրեն ամենամասսայական և կամավոր բնույթ և ընդգրկեն մինչև 400-500 000 մարդ: Այս զորավարժությունները մեզ համար օբյեկտիվ անհրաժեշտություն են մի շարք պատճառներով, որոնցից մի քանիսը ուզում եմ շեշտադրել`

  1. Նկատի ունենալով ռուս-վրացական կարճատև պատերազմի դասերը` չպետք է բացառել Թուրքիայի կողմից նմանատիպ կարճաժամկետ պատերազմի սանձազերծումը և այդ դեպքում, նկատի ունենալով մեր պետության տարածքային փոքրիկ չափերը և Երևանի սահմանամերձ գտնվելը Թուրքիայի սահմանին, մենք պետք է ունենանք արագ և ճկուն զորահավաքի-մոբիլիզացիայի ընդունակություն: Այս զորավարժությունները բոլովին նպատակ չպետք է ունենան կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, քանի որ համոզված եմ, որ մեր այսօր գործող բանակը Արցախի բանակի հետ միասին ի զորու է կանխելու և արժանի հակահարված տալու թշնամուն:
  2. Այս զորավարժությունները անհրաժեշտ են Թուրքիայի կողմից հնարավոր կարճաժամկետ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանի բնակչության խուճապի մատնվելու հնարավորության բացառման համար:
  3. Ռուսական զորակայանի առկայությունը Հայաստանի տարածքում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Թուրքիայի կողմից կարճաժամկետ պատերազմ սկսելու համար, քանի որ, ինչպես ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ամենահայասեր օտարերկրացիները չեն կարող ավելի հայ լինել, քան հենց հայերը»:
  4. Թուրքիայի կողմից կարճաժամկետ պատերազմ սկսելու համար կարող է առիթ ծառայել նաև քրդերի անկախության պայքարի մասշտաբների մեծացումը և ակտիվացումը:
  5. Հայաստանը գտնվում է արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի շահերի բախման կիզակետում և միակ կայունություն դրսևորող պետությունն է այս անկայուն տարածաշրջանում և Թուրքիայի կողմից կարճաժամկետ պատերազմի սկսվելը հնարավոր է նաև Ադրբեջան-Պարսկաստան կոնֆլիկտի սկսման դեպքում և այլն:

Երրորդ քայլ` երկրորդ քայլում նշված խոշորամասշտաբ զորավարժությունները իրականացնելու համար կպահանջվեն մեծ ֆինանսական ծախսեր՝ մինչև մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Առանց այդպիսի խոշոր հիմնադրամ ունենալու հնարավոր չի լինի իրականացնել մեծամասշտաբ զորավարժություններ մեկ ամիս տևողությամբ, որը կընդգրկի մոտ կես միլիոն մարդ:

Եվ դրա համար մենք պետք է դիմենք համաշխարհային հանրությանը, սփյուռքահայ լոբբիստական կազմակերպություններին յուրաքանչյուր տարի հայթայթելու վերը նշված դրամագլուխը: Հնարավոր և ռեալ դոնորներ կարող են ծառայել Միացյալ Նահանգները, Եվրո Միությունը, Չինաստանը և ինդուստրիալ 20 երկրների մյուս մասնակիցները, եթե նրանք իրենց տարեկան պետական բյուջեում նախատեսեն համապատասխան գումար և տրամադրեն այն անհատույց Հայաստանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 թվականի եղեռնը:

Այս երեք քայլերի կիրառումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի համար մեծաթիվ, կենսունակ հարցերում, այդ թվում Հայաստանի ինքնանկախ լինելու գործում:

Աբրամ Աբրամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031