Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը հույս է հայտնում, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հունվար 17,2013 16:40

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության և հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանումավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ:

 Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով և շատ մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն այս ընկերությունում:

 Սակայն, անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից և բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր ամբողջ հասարակության համար: Մասնավորապես, ցանկալի է, որ այդ ավտոբուսները հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Ցավոք, այժմ գործարկվող հանրային տրանսպորտի միջոցները չեն համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին` սահմանափակելով դրանցից հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու իրավունքը:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դարձնելու համար տրանսպորտային միջոցները հավասարապես մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում, Հոդված 22-ում նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցներիայդ թվում անհատականկապի և տեղեկատվության միջոցներիմշակումն ու արտադրությունըեթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

 Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արտադրված նոր ավտոբուսները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար` հնարավոր դարձնելով նրանց սոցիալական  ներառումը հասարակության մեջ:

 Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031